Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Ստամբուլում ընթանում է Պաղեստինին աջակցող խորհրդարանների խմբի առաջին հանդիպումը

Ստամբուլում ընթանում է Պաղեստինին աջակցող խորհրդարանների խմբի առաջին հանդիպումը
18.04.2025 | 20:28

Հանդիպմանը մասնակցում են Թուրքիայի նախագահ Էրդողանը, Պաղեստինի ինքնավարության օրենսդիր մարմնի, Կատարի, ԱՄԷ-ի, Պակիստանի, Մալազիայի, Ինդոնեզիայի, Սենեգալի, Հորդանանի, Բահրեյնի, Ադրբեջանի, Ալժիրի և Եգիպտոսի օրենսդիր մարմինների խոսնակներն ու փոխխոսնակները։ Հանդիպումից հետո ակնկալվում է, որ կստորագրվի համատեղ հռչակագիր և կսահմանվի «Պաղեստինին աջակցող խորհրդարանների խմբի» աշխատանքների ճանապարհային քարտեզը։ Մասնակիցների կազմը մեծ հաշվով տրամաբանական է: Սակայն Ադրբեջանին ռազմավարական գործընկեր համարող և նրան Աբրահամյան համաձայնագրի շահառու դարձնել ձգտող Իսրայելի պետությունը զարմացած չէ՞ արդյոք այս ֆորումին Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությամբ։

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 12124

Մեկնաբանություններ